Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը Հայաստանում տվյալներ կհավաքի երեխաների վաճառքի վերաբերյալ


Լուսանկարը՝ Արդարադատության նախարարության լրատվականի

Լուսանկարը՝ Արդարադատության նախարարության լրատվականի

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին։

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Բուքիքյոն նշել է, որ ուսումնասիրելու են երեխաների իրավունքներին առնչվող Հայաստանի օրենսդրության խնդիրները և փորձելու են հնարավորինս ճշգրիտ տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման և վաճառքի, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը փոխհատուցելու հնարավորությունների մասին:

Արդարադատության նախարարը զրուցակցին է ներկայացրել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2015 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ մտնող օրենքի համապատասխան դրույթները՝ նշելով, որ օրենքի համաձայն ստեղծվելու են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG