Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հուսով է, որ ղարաբաղյան քաղաքական գործընթացը արդյունքներ կտա


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է խոսել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը AzerNews-ի հետ զրույցում՝ շեշտելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգված է տեղում իրավիճակի վատթարացմամբ:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ես հուսով եմ, որ քաղաքական գործընթացը արդյունքներ կտա», - ասել է նա:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակի դեր չի խաղում ղարաբաղյան կարգավորման քաղաքական գործընթացում: «Փոխարենը, մենք սատարում ենք Մինսկի գործընթացը», - ասել է Ափաթուրայը և հավելել, որ ՆԱՏՕ-ի շրջանակը միայն օժանդակ դեր կարող է ունենալ՝ մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչներին, դիվանագետներին և զինվորականներին շփումների հնարավորություն ընձեռելով բազմակողմ հանդիպումների ընթացքում:

«Հուսով եմ՝ նման շփումները դրական ազդեցություն կունենան, և ես ուրախ էի՝ տեսնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը և նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին ՆԱՏՕ-ի անցած տարվա գագաթնաժողովին Ուելսում», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG