Մատչելիության հղումներ

logo-print

Ռոհանի․ Հայ - իրանական հարաբերությունների զարգացման որևէ խոչընդոտ չկա


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և նշել, որ դրանց զարգացման համար որևէ խոչընդոտ գոյություն չունի, և որ տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը երկուստեք շահավետ է:

Իրանի նախագահը խնդրել է դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Թումանյանը, Իրանի նախագահին փոխանցելով Հայաստանի նախագահի ջերմ ողջույնները, հավաստիացրել է, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ, և ընդգծել է միջպետական նախագծերի կարևորությունը:

Ռոհանին կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս գործակցում են նաև միջազգային ասպարեզում: Նա բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի դերը և հավելել, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումները` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ինչպես նաև ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը:

Հաջողություն մաղթելով դեսպանին իր գործունեության մեջ` Իրանի նախագահը հույս է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG