Մատչելիության հղումներ

Աղիքային ինֆեկցիայի տասնյակ դեպքեր Ալաշկերտի մանկապարտեզում


Հայաստանյան մանկապարտեզ, արխիվ
Հայաստանյան մանկապարտեզ, արխիվ

Օրեր առաջ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի հոսպիտալացված տասը սաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Գյուղապետ Կարեն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ վերջին երկու հիվանդները դուրս են գրվել այսօր առավոտյան։

Երեխաները տեղափոխվել էին հիվանդանոց բարձր ջերմություն, լուծ, փսխում, ընդհանուր թուլություն ախտանիշներով։ Գյուղապետի փոխանցմամբ՝ երեխաների մոտ հայտնաբերվել էր աղիքային ինֆեկցիա։ Հովհաննիսյանը, սակայն, ընդգծեց՝ «վարակի աղբյուրը մանկապարտեզը չի եղել»։

«Պատճառը՝ մեկի տունը կեղտոտվածություն է եղել գուցե, կամ ինչ-որ մեկը ցոգոլ է կերել թունավոր։ Մեկը կերել է, ու վարակը տարածվել է շփման միջոցով, ու հիմնականում փոքրերի խումբն է եղել՝ 3-4 տարեկանների։ Ստուգումներ են անցկացվել՝ սննդից, ջրից, նախարարությունից են եկել, բժշկուհիներ են եկել՝ իրենց սարքավորումներով, անալիզներ են վերցրել աշխատողներից, խոհանոցից՝ ոչ մի բան չկա», - ասաց գյուղապետը։

Հովհաննիսյանը նշեց, որ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է՝ վարակի սկզբնաղբյուրը գտնելու նպատակով։ «Երեխա է հիվանդացել, որը մանկապարտեզ չի հաճախել, դրա համար սանէպիդկայանից երեխաների տներ են այցելել, բակային այցեր են կատարել՝ անալիզներ վերցրել», - ասաց գյուղապետը:

Առողջապահության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ «Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերը շարունակվում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG