Մատչելիության հղումներ

Անձրևային եղանակը մինչև շաբաթավերջ կպահպանվի


Երևանը գարնանը, արխիվ
Երևանը գարնանը, արխիվ

Մայիսի 13-15-ը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը մինչև մայիսի 15-ը էապես չի փոխվի, մայիսի 16-17-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մայիսի 13-15-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG