Մատչելիության հղումներ

logo-print

Ուորլիք. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի ակտիվ բանակցել


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի ԱԳՆ-ում, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի ԱԳՆ-ում, արխիվ

Միջնորդները շուտով տարածաշրջան կայցելեն՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:

«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում», - նշեց Ուորլիքը:

Դիվանագետի խոսքով՝ միջնորդների դերը հենց բանակցությունների շրջանակների նախապատրաստումն է․ - «Այնպես որ, մենք շուտով տարածաշրջան կայցելենք՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով»:

Դրական գնահատելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները՝ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ իր տպավորությամբ՝ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ կարգավորման հասնել: «Ես հավատում եմ, որ թե՛ նախագահ Սարգսյանը և թե՛ նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով լուծումը գտնել այս հակամարտության՝ հակամարտության, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում և որն արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել», - հայտարարեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուորլիքի խոսքով՝ տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG