Մատչելիության հղումներ

Սարգսյան․ մայիսի 9-ը և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ բարոյական հաղթանակի օր է


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի հաղթանակներին:

Ելույթում Սարգսյանը նշել է, որ մայիսի 9-ը և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ բարոյական հաղթանակի օր է․ - «Այն հաղթանակի և խաղաղության տոնն է: Այսօր մեզ համար մեր հաղթանակների իրական երաշխավորը և մեր խաղաղության մշտարթուն պահապանը Հայոց բանակն է, սահմանին կանգնած մեր մարտիկներն են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է ոչ միայն հայրենիքի խաղաղությունն ու անդորրը, այլև ներգրավված է միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն փայլուն է դրսևորում և ամեն օր բազմապատկում իր` պրոֆեսիոնալ և խիզախ զինվորականի համբավը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG