Մատչելիության հղումներ

logo-print

Սարգսյանը և Նալբանդյանը Նիդերլանդների խորհրդարանականների հետ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել են Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բազմակուսակցական պատվիրակությանը՝ Սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Հարի վան Բոմելի գլխավորությամբ։

Նախագահի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ, հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այդ փոփոխությունների կարևորությանը, Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի փոխգործակցության ամրապնդման հեռանկարի վերաբերյալ Հայաստանի ակնկալիքներին:

ԱԳՆ-ի լրատվական վարչության հաղորդմամբ էլ Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև՝ Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին անդրադարձ է կատարվել նաև Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG