Մատչելիության հղումներ

Պորոշենկոն պաշտոնանկ է արել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին


Միխայիլ Եժել, արխիվ

Միխայիլ Եժել, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնանկ է արել Մինսկում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելին, ում, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ուկրաինացի քննիչները կասկածում են երկրի պաշտպանունակությունը խարխլելու մեջ, երբ Եժիլինը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:

Համապատասխան հրամանը հրապարակված է Ուկրաինայի ղեկավարի պաշտոնական կայքէջում։ Եժելի պաշտոնանկության պատճառները չեն նշվում: Բելառուսում Կիևի նոր ներկայացուցչի նշանակումը սպասվում է առաջիկայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բելառուսական իրավապահ մարմինները հրաժարվել են ուկրաինացի գործընկերներին հայտնել Եժելի գտնվելու վայրը: Բելառուսի արտգործնախարարությունը պնդում է, որ դիվանագետը դեռ անցած օգոստոսից բուժում է ստանում զինվորական հոսպիտալում, մինչդեռ բելառուսական գլխավոր դատախազությունը չի համաձայնում ոչ հերքել, ոչ էլ հաստատել այդ տեղեկատվությունը:

Եժելը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2012 թվականներին: Յանուկովիչին պաշտոնանկ անելուց հետո, ուկրաինական իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել մի քանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր վերջին տաս տարվա ընթացքում գերատեսչություններ են ղեկավարել: Այդ ցանկում նաև Միխայիլ Եժելի անունն է ընդգրկված: Ուկրաինայի զինվորական դատախազության տվյալներով, Եժելի պաշտոնավարման ընթացքում օրենսդրությունում տասնյակ փոփոխություններ են արվել, որոնք, դատախազների կարծիքով, փաստացի ուղղված էին բանակի ոչնչացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG