Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը էապես չի փոխվի


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում մայիսի 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 13-15-ին էապես չի փոխվի, 16-17-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մայիսի 13-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։ Մայիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG