Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դադարեցրել է հացադուլը


Նադեժդա Սավչենկո, արխիվ

Նադեժդա Սավչենկո, արխիվ

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն չի բողոքում մոսկովյան քննչական մեկուսարանում պահման պայմաններից և դադարեցրել է հացադուլը, «Ինտերֆաքս»-ին այս մասին հայտնել է մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը, ով այցելել է Սավչենկոյին:

«Նա դադարեցրել է հացադուլը և որոշել է, որ այժմ իր համար ավելի կարևոր է ուժ հավաքել առաջիկա դատի համար: Նրա քաշը հասնել է 60 կիլոգրամի: Աստիճանաբար նա վերականգնում է ուժերը, որ կորցրել է հացադուլի ընթացքում», - ասել է Ֆեդոտովը:

Այժմ ուկրաինացի օդաչուն գտնվում է «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի հիվանդանոցում:

Հիշեցնենք, Նադեժդա Սավչենկոն մեղադրվում է Ուկրաինայի արևելքում լրագրողներ Իգոր Կարնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանությանն աջակցելու մեջ: Մեղադրանքը օդաչուն չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG