Մատչելիության հղումներ

Նորապատում գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն է բացվել


Այսօր Արմավիրի մարզի Նորապատ համայնքում բացել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն: Այս ծրագիրը իրականացրել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ԱԳԶԿ-CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան փոխանցմամբ՝ մասնագիտացված կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը և նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի բացմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, CARD-ից և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից։

Կենտրոնը հագեցած է լինելու հողի, ջրի և բույսերի հետազոտության ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, ինչպես նաև էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման և ֆերմերների ու Հայաստանի գյուղական ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության դյուրացման գործում, հայտնում է ԱՄՆ-ի դեսպանատունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG