Մատչելիության հղումներ

Ռուս գիտնականները հայտնվել են տեղեկատվական բլոկադայում. «Коммерсант»


Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքը, արխիվ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքը, արխիվ

Ռուսական բուհերը և գիտական հաստատությունները այսօրվանից զրկվում են միջազգային Springer ընկերության կողմից հրատարակվող հազարավոր գիտական ամսագրերի և տեղեկատուների բաժանորդագրությունից:

«Коммерсант»-ը գրում է, որ Ֆունդամենտալ հետազոտությունների ռուսական հիմնադրամը ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով չի կարողացել ամբողջությամբ վճարել անցյալ տարվա բաժանորդագրության համար: Ռուսաստանի կառավարությունը Springer ընկերությանը մոտ 900 հազար եվրո է պարտք:

Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին ամիսներին բաժանորդագրությունը ռուս գիտնականների համար այսպես թե այնպես ձրի է եղել, սակայն այլևս հնարավոր չէ այսպես շարունակել:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Վլադիմիր Ֆորտովն ասել է, որ եթե բաժանորդագրությունը չերկարաձգվի, ռուս գիտնականները կմեկուսանան միջազգային գիտությունից:

Springer-ը նաև հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները նույնիսկ չեն քննարկում բաժանորդագրության երկարաձգման հարցը: Նախորդ տարի տարեկան բաժանորդագրության վարձը կազմել է ավելի քան 3 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG