Մատչելիության հղումներ

Օլանդը կոչ է արել դադարեցնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն


Ֆրանսիայի և Կուբայի ղեկավարները Հավանայում, 11-ը մայիսի, 2015թ․

Ֆրանսիայի և Կուբայի ղեկավարները Հավանայում, 11-ը մայիսի, 2015թ․

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չեղյալ հայտարարել 1960 թվականից Կուբայի նկատմամբ կիրառվող Միացյալ Նահանգների տնտեսական էմբարգոն:

Օլանդը այս կոչով հանդես է եկել երկուշաբթի Հավանայում: Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ տնտեսական պատժամիջոցները զգալի վնաս են պատճառել Կուբայի զարգացմանը և պետք է չեղարկվեն:

Օլանդը վերջին հարյուր տարվա ընթացքում Ֆրանսիայի առաջին ղեկավարն է, որ Կուբա է այցելել:

Կուբա կատարած իր այցի ընթացքում Օլանդը ելույթ է ունեցել Հավանայի համալսարանում, հանդիպել է երկրի նախագահ Ռաուլ Կաստրոյի և նրա ավագ եղբայր Ֆիդել Կաստրոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG