Մատչելիության հղումներ

ԵՄ-ն խնդրում է ՄԱԿ-ի օգնությունը՝ միգրանտների հարցով ճգնաժամը հաղթահարելու համար


Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Միջերկրական ծովով միգրացիայի խնդիրների լուծման հարցում։

Մոգերինին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, թե Եվրամիությունը մշակում է հատուկ գործողության հնարավորությունը, որի նպատակն է անօրինական միգրանտներ տեղափոխող նավերի հայտնաբերումն ու ոչնչացումը։ Մշակվում է նաև ծովահենների ցանցի ոչնչացումը, որոնք զբաղված են մարդկանց դեպի Եվրոպա անօրինական տեղափոխմամբ։ Մոգերինին նաև նշել է, թե միգրանտներին չեն պարտադրի վերադառնալ իրենց երկրներ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա սկզբից մոտ 60 հազար միգրանտ է փորձել անցնել Միջերկրական ծովը, նրանցից 1800-ը զոհվել է ծովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG