Մատչելիության հղումներ

BBC-ն անդրադարձել է մայիսի 9-ի շքերթից «անհետացած» հայկական դրոշին


BBC-ն անդրադարձել է Մոսկվայում մայիսի 9-ին կայացած շքերթին՝ հրապարակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության էջում տեղադրված լուսանկարները։ Դրանցում անհասկանալի հանգամանքներում անհետացել է Հայաստանի պետական դրոշը, գրում է գործակալությունը։

Շքերթին մասնակցող երկրները հրապարակ են դուրս եկել այբբենական կարգով՝ Ադրբեջանն ու Հայաստանը, փաստորեն, միասին են հայտնվել հրապարակում։ Մինչդեռ Ադրբեջանի տարածած լուսանկարում Հայաստանի դրոշը չկա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել կատարվածը։ Հայտնի ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը չի կասկածում, որ դրոշը լուսանկարում պարզապես մոնտաժի միջոցով հեռացվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG