Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի խոսքով՝ ԱՄՆ-ը սկսել է ռազմական վարժանքներ իրականացնել Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարող ուժերի դիրքերը ամրապնդելու նպատակով:

Համաձայն Պենտագոնի՝ ամերիկյան զորքերի վարժանքների շնորհիվ մոտ 90 սիրիացի ապստամբները սկսել են բարելավել իրենց մարտական հմտությունները: Ապստամբների երկրորդ խումբը ուսուցումը կսկսի մի քանի շաբաթից:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը «Ամերիկայի Ձայնին» հայտնել է, որ ծրագիրը մտածված կերպով նախատեսված է եղել սկսել փոքր քանակով ապստամբների հետ․- «Ծրագիրը պետք է ինքն իրեն արդարացնի: Մենք ակնկալում ենք, որ մեզ կհաջողվի հասնել մեր նպատակին և կընդլայնենք ծրագիրը»:

ԱՄՆ-ը վարժանքներ իրականացնելուց հետո կկրի որոշակի պատասխանատվություն ապստամբների անվտանգության համար։ Սակայն, Քարթերի խոսքով, վարչակազմը դեռ պետք է որոշում ընդունի, թե ինչպես և երբ է Միացյալ Նահանգները աջակցություն ցուցաբերելու, եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարձակում իրականացնի:

«Կարծում եմ, որ իրավիճակը քիչ բարենպաստ է վարչակարգի համար, և եթե ես լինեի Բաշար ալ-Ասադի փոխարեն, ես կնախընտրեի օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն հակամարտությունը բանակցությունների դաշտ տեղափոխելու համար»,- ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG