Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է ԱԶԲ ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ։

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և Հյուսիս-Հարավ ծրագրին վերաբերող մի շարք հարցերի:

Ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանը Վրաստանին կապող 92 կիլոմետր ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: ԱԶԲ-ն իր պատրաստակամությունն է հայտնել այդ ճանապարհի վերականգնման աշխատանքների համար տրամադրել նախատեսված գումարի 50 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG