Մատչելիության հղումներ

Դոնբասից և Ղրիմից փախստականների թիվը հասել է 850 հազարի


Ռմբակոծությունից ավերված դպրոց Դոնեցկում, 3-ը մայիսի, 2015թ․
Ռմբակոծությունից ավերված դպրոց Դոնեցկում, 3-ը մայիսի, 2015թ․

Արևելյան Ուկրաինայից և Ռուսաստանին բռնակցված Ղրիմից փախստականների թիվը հասել է 850 հազարի: Այս մասին հայտում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Այս գերատեսչության տվյալներով՝ փախստականների մեծ մասը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներ են:

Վերջին օրերին Ուկրաինայի արևելքում ծավալվող մարտերի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող: Ուկրաինական կողմը հայտարարում է անջատականների կողմից մինսկյան համաձայնագրով արգելված հրետանու կիրառման մասին:

Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետությունը իր հերթին հայտարարում է, որ ուկրաինացի զինվորականները վերջին օրերին ավելի քան 40 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Անջատականները տուժածների մասին տվյալներ չեն հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG