Մատչելիության հղումներ

logo-print

Եվրահանձնաժողովը ցավում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերաբերյալ ՌԴ-ի արձագանքի համար


Եվրահանձնաժողովը ցավում է Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ, և հրավիրում է Մոսկվային համագործակցելու, հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

«Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Մոսկվայի արձագանքը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին խիստ և սկզբունքային է լինելու: Ըստ պաշտոնական Մոսկվայի, այդ հանդիպումը ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունի:

Հիշեցնենք, Արևելյան գործընկերության գագաթնաժողովը կանցկացվի Ռիգայում մայիսի 21-22-ը: Դրան մասնակցելու են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG