Մատչելիության հղումներ

Չինաստանը Ռուսաստանին հրավիրել է մասնակցելու Երկրորդ համաշխարհայինի ավարտի շքերթին


Չինաստանը ռուսական զորքերին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացվող շքերթին: Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված զինվորական շքերթին առաջին անգամ մասնակցեց չինացի զինվորականների ստորաբաժանումը: Ավելի վաղ Կրեմլում տեղի էին ունեցել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները, ստորագրվել էին տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG