Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը չի բացառում, որ մոտ ապագայում Վրաստանը կարող է անցնել առանց վիզային ռեժիմի


Յոհանես Հան, արխիվ

Յոհանես Հան, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը չի բացառում, որ մոտ ապագայում դրական որոշում կկայացնի Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի անցնելու վերաբերյալ, հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եթե որոշ շատ հստակ չլուծված խնդիրներ շտկվեն, ես չեմ բացառում, որ շատ շուտով կարող է լինել շատ դրական վերջնական զեկույց», - նշել է Հանը:

«Նովոստի»-ի հաղորդմամբ, անցած շաբաթ Եվրահանձնաժողովը զեկույց էր ներկայացրել այն պահանջների մասին, որոնք Վրաստանը և Ուկրաինան պետք է կատարեն Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ճանապարհին: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Վրաստանը դեռ չի կատարել բոլոր առաջարկությունները Եվրամիության հետ առանց վիզայի հաղորդակցություն ունենալու համար: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոյի խոսքով, Ուկրաինան և Վրաստանը ԵՄ-ի հետ չեն անցնի առանց վիզային ռեժիմի Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կուեննա Ռիգայում մայիսի 21-22-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG