Մատչելիության հղումներ

Քերին կհանդիպի Պուտինին և Լավրովին վաղը Սոչիում


Վլադիմիր Պուտին, Ջոն Քերի, արխիվ

Վլադիմիր Պուտին, Ջոն Քերի, արխիվ

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վաղը Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ քննարկելու Ուկրաինայում, Սիրիայում և Յեմենում ստեղծված իրավիճակը:

«Նովոստի» գործակալությունը, հղելով դիվանագիտական աղբյուրին հայտնում է, որ Կրեմլը հույս ունի, որ Քերին Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար նոր առաջարկներ կներկայացնի:

«Նովոստի»-ի փոխանցմամբ, Քերիի այցից Մոսկվան իրավիճակի կտրուկ բեկում չի ակնկալում, այդուհանդերձ շատ կարևորում է հանդիպումը:

Ջոն Քերին Սոչիում Վլադիմիր Պուտինի և Սեևգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կմեկնի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որտեղ կոնսուլտացիներ կանցկացնի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG