Մատչելիության հղումներ

Հունաստանը Եվրոպայից դրական որոշման է սպասում


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս, արխիվ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս, արխիվ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաներից դրական որոշման է սպասում Աթենքի բարեփոխումների ծրագրի վերաբերյալ: Վաղը լրանում է վերջնաժամկետը, երբ Հունաստանը պետք է վերադարձներ 750 միլիոն եվրո վարկի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին:

Եվրագոտու 19 անդամ պետությունների նախարարները այսօր հանդիպում են Բրյուսելում՝ քննարկելու Հունաստանի բարեփոխումների կարգավիճակը: Բայց Եվրախմբի նախարարների ղեկավար, Դանիայի ֆինանսների նախարար Ջերուն Ջիսըլբլումը հայտարարել է, որ Աթենքի համար փրկության համաձայնագրի ստորագրումը մոտ չէ: Գերմանիայի գլխավորությամբ եվրագոտու նախարարները պահանջում են, որպեսզի Հունաստանը բարեփոխումների խիստ ռեժիմ սահմանի, սակայն Հունաստանի ձախակողմյան կառավարությունը հրաժարվում է այդ միջոցները ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG