Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ են սկսում


Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները մասնակցում են փաստաթղթերի ստորագրման արարողությանը, 8-ը մայիսի, 2015թ․
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները մասնակցում են փաստաթղթերի ստորագրման արարողությանը, 8-ը մայիսի, 2015թ․

Ռուսաստանը և Չինաստանը Միջերկրական ծովում համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մոսկովյան փոխգործակցություն» անվանումը կրող վարժանքներին կմասնակցեն երկու երկրների «տարբեր դասի տասնյակ նավեր»: Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի խոսքով՝ «վարժանքները ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և կապված չեն տվյալ տարածաշրջանի քաղաքական իրադրության հետ»:

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված զինվորական շքերթին առաջին անգամ մասնակցեց չինացի զինվորականների ստորաբաժանումը: Ավելի վաղ Կրեմլում տեղի էին ունեցել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների բանակցությունները, ստորագրվել էին տնտեսական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG