Մատչելիության հղումներ

Մշակութային միջոցառումներ՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին


ԱՄՆ - Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, արխիվ

ԱՄՆ - Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, արխիվ

Օրերս Փարիզի քաղաքապետարանում ցուցահանդես է բացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին: Ներկայացված են բացառապես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրանմուշները: Ցուցահանդեսը գործելու է 3 ամիս:

«21- հեռանկարներ» երևանյան միջազգային երաժշտական փառատոնն էլ Ստեփան Ռոստոմյանի և Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ տարեսկզբից նախաձեռնել են մի ողջ համերգաշար՝ եվրոպական, թե ամերիկյան մայրցամաքներում, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին «Քեզ հետ, Հայաստան» խորագրի ներքո: Փառատոնի հիմնադիր-նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հավելում է, որ դասական երաժշտությունը չափազանց մեծ ազդեցություն է գործում մարդկանց սրտերի ու հոգիների վրա, և իհարկե մտորելու տեղիք տալիս նաև:

«Փառատոնը այս տարի, օգտագործելով իր կապերն ամբողջ աշխարհում, ամենաանհավանական բեմերից և դասական երաժշտության մեգաաստղերի միջոցով ցանկացանք լսելի դարձնել ամբողջ աշխարհի համար մեր կարևոր խնդիրը՝ Ցեղասպանության խնդիրը», - ասաց Ռոստոմյանը:

XS
SM
MD
LG