Մատչելիության հղումներ

Նախագահը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել մարշալ Բաղրամյանի հիշատակին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում այցելել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորավարի հիշատակին: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Ռուսաստան էր մեկնել աշխատանքային այցով, որի շրջանակում երեկ մասնակցել է Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG