Մատչելիության հղումներ

Դավութօղլուն առանց թույլտվության հատել է Սիրիայի սահմանը


Սիրիա - Թուրքիայի դրոշը Սուլեյման շահի նոր գերեզմանի տարածքում, 22-ը փետրվարի, 2015թ.

Սիրիա - Թուրքիայի դրոշը Սուլեյման շահի նոր գերեզմանի տարածքում, 22-ը փետրվարի, 2015թ.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության հատել է այդ երկրի սահմանը՝ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման առաջինի պապի՝ Սուլեյման շահի գերեզման կարճատև այցելության համար։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ ենթադրելով, որ տվյալ փաստը կհարուցի պաշտոնական Դամասկոսի վրդովմունքը, ինչպես և փետրվարին Սուլեյմանի գերեզմանի տեղափոխման ռազմական գործողությունը, որը ձեռնարկել էր Թուրքիան՝ մտահոգությամբ, թե «Իսլամական պետության» զինյալները կարող են ոչնչացնել դամբարանը, և որը Սիրիան «աղաղակող ագրեսիայի ակտ» էր որակել։

Դավութօղլուն Թուրքիայի քաղաքական ղեկավարության առաջին ներկայացուցիչն է, ով այցելել է Սիրիայի տարածքում՝ այժմ թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Հալեպի նահանգում գտնվող այդ գերեզմանը։ Թուրքիայի վարչապետը սահմանը հատել է մարտական ուղղաթիռների կողմից պաշտպանվող զրահամեքենաների շարասյան ուղեկցությամբ, հաղորդել է Dogan լրատվական գործակալությունը։

13-րդ դարի դամբարանը սկզբնապես ավելի խորն էր գտնվում Սիրիայի տարածքում և համաձայն 1921 թվականի պայմանագրի՝ Թուրքիայի միակ անկլավն էր արտերկրում։ Գերեզմանը տեղափոխելիս, ինչպես հայտնել է Սիրիայի կառավարությունը, պաշտոնական Անկարան իրազեկել էր Ստամբուլում սիրիական հյուպատոսությանը, սակայն չէր սպասել Դամասկոսի համաձայնությանը՝ դրանով իսկ խախտելով պայմանագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG