Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում Սուրբ Գևորգի ժապավենի գործածումը սահմանափակելու օրինագիծ կներկայացվի


Ղրիմ - Սուրբ Գևորգի ժապավեններ Սիմֆերոպոլի խանութներում՝ Հաղթանակի տոնին ընդառաջ, 27-ը ապրիլի, 2015թ.

Ղրիմ - Սուրբ Գևորգի ժապավեններ Սիմֆերոպոլի խանութներում՝ Հաղթանակի տոնին ընդառաջ, 27-ը ապրիլի, 2015թ.

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն խորհրդարանին առաջարկել է ընդունել օրենք հանրային վայրերում Սուրբ Գևորգի ժապավենի (Георгиевская лента) կիրառման արգելքի մասին:

Նա ասել է, որ օրինագիծը կներկայացնի գալիք շաբաթ, և մասնավորեցրել է, որ Սուրբ Գևորգի ժապավենի կիրառումը օրենքով պետք է արգելել, երբ այն օգտագործվում է որպես Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի խորհրդանիշ, սակայն արգելքը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ ժապավենը գործածվում է որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի խորհրդանիշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG