Մատչելիության հղումներ

ԵՄ պաշտոնյա. Ռիգայում կկայանա Ղարաբաղի հարցով հանդիպում


Տեսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից
Տեսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից

Մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը և Ադրբեջանը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Եվրամիության ներկայացուցիչը։

«Լեռնային Ղարաբաղի հարցով գոյություն ունի այսպես կոչված Մինսկի գործընթացը, որում նախագահում են մեր անդամ երկրներից մեկը՝ Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպումներ։ Ռիգայում կկայանա ևս մեկ հանդիպում՝ նախագահների կամ արտգործնախարարների։ Դա այն քիչ գործընթացներից է, որտեղ Եվրամիությունը չի մասնակցում», - ասել է Եվրամիության անանուն պաշտոնյան։

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը չի փոխվում։ «Մենք լիովին վստահ ենք ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների ջանքերում՝ անել ամենը, ինչ իրենք կարող են։ Բայց, ցավոք, սա շատ դժվարին հարց է», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG