Մատչելիության հղումներ

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահը


Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը 2010 թվականին

Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը 2010 թվականին

Երեկ 97 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը, հաղորդում է BBC-ն։

Գեներալ Էվրենը 1980 թվականին իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման ճանապարհով և երկիրը ղեկավարել է մինչև 1989 թվականը։ Հեղաշրջման ժամանակ բանտարկվել էր շուրջ 600 հազար, կախաղան հանվել՝ 50 մարդ։ Բոլոր քաղաքական կուսակցություններն արգելված էին, առավել մեծ ճնշումների էին ենթարկվում ձախ ակտիվիստները։

2014 թվականին նախկին նախագահը Թուրքիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել։

Էվրենը, սակայն, մահացել է ոչ թե բանտում, այլ Անկարայի հիվանդանոցներից մեկում. նա վատառողջ էր 2012 թվականից և ի վիճակի չէր նույնիսկ ներկայանալ դատարան, երբ իրեն դատապարտում էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG