Մատչելիության հղումներ

Էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված միջազգային գիտաժողով Երևանում


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Մայիսի 11-12-ը Հայաստանի արտգործնախարարության Դիվանագիտական դպրոցը Երևանում կանցկացնի «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարները և մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով: Համաժողովը կանցկացվի Եվրոպական միության աջակցությամբ:

Համաժողովի բացման նիստին ելույթ կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ելույթներով հանդես կգան նաև Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

Համաժողովին կմասնակցի ավելի քան յոթ տասնյակ մարդ շուրջ 25 երկրից, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական հեղինակավոր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, միջազգային համբավ ունեցող գիտնականներ, Հայաստանում և այլ երկրներում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, օրենսդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG