Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է տոնական միջոցառումներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը մասնակցում է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին, 9-ը մայիսի, 2015թ․
Հայկական ԶՈւ ստորաբաժանումը մասնակցում է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին, 9-ը մայիսի, 2015թ․

Սարգսյանը Կարմիր հրապարակում բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ինչից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի նախագահի տոնական ընդունելությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երեկոյան Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:

Վաղը Հայաստանի նախագահը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG