Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը այցելել է ԼՂ ՊԲ զորամաս


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Զինված ուժերի զորամասերից մեկում, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Զինված ուժերի զորամասերից մեկում, արխիվ

Մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ ժամանած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղարաբաղի վարչապետի և պաշտպանության նախարարի ուղեկցությամբ երեկ այցելել է Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորամասի մշտական տեղակայման վայրում կատարած շրջայցի ընթացքում Աբրահամյանը եղել է զորանոցներում, շփվել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին:

Նույն օրը Ստեփանակերտում Հայաստանի վարչապետին ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG