Մատչելիության հղումներ

logo-print

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 350 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողը դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ մայիսի 3-9-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG