Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվել է քաղաքական կուսակցությունների կողմից Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունների քննակման կարգը և ժամանակացույցը, տեղեկացնում են ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարությունից:

«Միաժամանակ հայտնում ենք, որ 2015 թվականի մայիսի 18-19-ին ք. Փարիզում տեղի կունենա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների հետ», - ասված է քարտուղարության հրապարակած հաղորդագրությունում:

Հանձնաժողովից «Ազատությանը» փոխանցեցին, որ խորհրդարանական ուժերից առաջարկներ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և Դաշնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG