Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղում զինվոր է զոհվել


Հայ զինծառայողը դիրքերում հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինծառայողը դիրքերում հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր` ժամը 15:10-ին, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հարություն Հրայրի Ղամբարյանը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG