Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Պերմյակովի գենետիկական փորձաքննության եզրակացությունը


Վալերի Պերմյակով, արխիվ
Վալերի Պերմյակով, արխիվ

Քննչական կոմիտեն այսօր հրապարակել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գենետիկական փորձաքննության եզրակացությունը:

Փորձաքննությունը, որը պիտի տար բազմաթիվ հարցերի պատասխաններ, տևեց մոտ երկու ամիս։

«Եզրակացության իրական նպատակը ըստ էության պարզելն էր ԴՆԹ անալիզ փորձաքննությունների միջոցով դրանց պատկանելիությունը: Մասնավորապես, փորձագետները ԴՆԹ են անջատել դեպքի վայրում հայտնաբերված մի շարք առարկաներից՝ ծխուկներից, ինքնաձիգից, պահունակից, զինվորական համազգեստից: Եվ փորձաքննություններով հիմնավորվել է նաև, որ այդ բոլոր առարկաների վրա հայտնաբերվել է Պերմյակովի գենետիկական բնութագիրը»:

«Բնականաբար, վարույթ իրականացնող մարմնի համար ևս անհրաժեշտ էր պարզել՝ արդյո՞ք դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգի վրա կամ այդ սվին-դանակի, որը հանցագործության գործիքն էր երեխայի սպանության դեպքում, առկա է գործող մեղադրյալի․․․ համընկնում են նրա գենետիկական բնութագրի հետ: Եվ այս փորձաքննությունները ըստ էության տալիս են որոշակի հարցերի պատասխաններ», - հավելեց Տռուզյանը:

Բացի Պերմյակովից, օրինակ, ծխուկների վրա հայտնաբերվել են նաև Ավետիսյանների գեների նմուշներ: «Ծխուկներ կան, որոնք Սերյոժա Ավետիսյանինն են, Արմեն Ավետիսյանինն են: Բայց այստեղ խնդիրը մեղադրյալի մասով է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները արդեն հրավիրվել են և կծանոթանան փորձաքննությունների եզրակացությունների հետ», - նշեց Սոնա Տռուզյանը:

Նշանակված են այլ փորձաքննություններ ևս, որոնց արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից: Քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանել այսօր հրապարակված փորձաքննության արդյունքները՝ ասելով, թե առաջիկայում կներկայացնեն իրենց գնահատականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG