Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե. Զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է Պերմյակովի ԴՆԹ-ն


Վալերի Պերմյակով, արխիվ

Վալերի Պերմյակով, արխիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ստացվել են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նշանակված դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ դեպքի վայրում հայտնաբերված տարբեր իրերի, այդ թվում` ինքնաձիգի, զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։ Փորձաքննությունների եզրակացությունների համաձայն, Ավետիսյանների տանը հայտնաբերված ծխախոտների ծխուկներից անջատված ԴՆԹ-ները համընկել են հիմնականում Սերյոժա Ավետիսյանի, ինչպես նաև՝ Արմեն Ավետիսյանի արյան նմուշներից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրերի հետ՝ 99.99 տոկոս հավանականությամբ: Իսկ տան գազի վառարանի վրայից հայտնաբերված մեկ «VIP» տեսակի ծխախոտի ծխուկից անջատված արական սեռի մեկ անձից ծագած ԴՆԹ-ի գենետիկական բնութագիրը համընկել է Վալերի Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ՝ 99.99 տոկոս հավանականությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Փորձաքննությունների ընթացքում փորձագետները ԴՆԹ են անջատել քննությանը ներկայացված սվին դանակի պատյանից, բռնակից և գոտուց, սվին դանակի գոտուց, զինվորական համազգեստից, որը նույնպես 99.99 տոկոս հավանականությամբ համընկել է Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: Պերմյակովի գենատիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև AKC 74 տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG