Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու են նաև ՌԴ ավիացիոն ուժերը


Հայաստան - Ռուսական ռազմական օդանավերը թռիչք են կատարում Երևանի «Էրեբունի» օդանավակայանից, արխիվ

Հայաստան - Ռուսական ռազմական օդանավերը թռիչք են կատարում Երևանի «Էրեբունի» օդանավակայանից, արխիվ

Մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին մասնակցելու են նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի շուրջ 300 զինծառայողներն ու ռուսական սահմանապահ զորքերը։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության փոխանցմամբ՝ տոնական միջոցառումներին առաջին անգամ մասնակցելու են նաև ՌԴ ավիացիոն ուժերը. շուրջ 15 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Երևանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի չորրորդ սերնդի «Միգ 29», Հայաստանի զինված ուժերի «Սու 25» ռազմական կործանիչներն ու «Մի 8» ուղղաթիռները ցուցադրական թռիչքներ կկատարեն Երևանի երկնքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG