Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Շուշիում անցկացված տոնական միջոցառումներին


lլուսանկարը՝ Հայաստանի կառավարության

lլուսանկարը՝ Հայաստանի կառավարության

Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Այնուհետև ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին:

Եռատոնի միջոցառումների շրջանակում Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Համահայկական 6-րդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը:

Կառավարության ղեկավարի գլխավորած Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը ներկա է գտնվել Շուշիի արվեստի կենտրոնում «Շուշիից Շուշի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Շուշիի մարզահրապարակում տեղի է ունեցել եռատոնին նվիրված տոնական համերգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG