Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան չի ճանաչում


Մանվել Գրիգորյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան չի ճանաչում
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00

ԵԿՄ նախագահի խոսքով, Սեֆիլյանը հայ մարդ է, ազատամարտիկ։

Երկրապահի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանն «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն, ասաց, թե այդպիսի գումարտակ ու հրամանատար ինքը չի ճանաչում։

«Ութը տարի Պաշտպանության նախարարության փոխնախարար եմ եղել, կորպուսի հրամանատար եմ եղել, բրիգադի հրամանատար եմ եղել, գումարտակի, շարքային զինվոր, առանձնակի գումարտակ՝ ես տենց հաստիք չգիտեմ։ Դուք եթե նման մարդ ճանաչում եք, ես չեմ ճանաչում՝ առանձնակի գումարտակի։ Ժիրայր Սեֆիլյան՝ գիտեմ, Սեֆիլյանը հայ մարդ է, ազատամարտիկ», - ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանը լուրջ վտանգ էր ներկայացնում, որ նրան ձերբակալեցին, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. - «Ինձ համար՝ ոչ, կարող է ձեզ համար՝ այո, բայց ինձ համար՝ ոչ։ Ինձ համար նույնիսկ 10 միլիոնանոց ադրբեջանցին վտանգ չի ներկայացնում, ուր մնաց ինչ-որ անհատներ»։

«Ժիրայր Սեֆիլյանն ազատամարտիկ է, այդպիսի տղաներ շատ կան». - իր հերթին ասաց գեներալ, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը։

«Իրան խելոք պահեր, ոչ մի բան էլ չէր լինի։ Ամեն ինչ էլ նորմալ էր։ Կասկածեցին ինչ-որ բաների մեջ, բռնեցին, տեսան, որ տենց չի, բաց թողեցին, վա՞տ է», - ասաց Սարոյանը։

«Մենք մտածում ենք մեր ցանկացած մարտական ընկերոջ մասին», - Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ մեր հարցադրմանն արձագանքեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․ - «Բայ, կարծում եմ, որ այսօր մենք ունենք կայացած պետություն, և եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ապա ինչ-որ խնդիրներ կան, ինչ-որ թերություններ, կամ նաև խախտումներ եղել են։ Հարցը պետք է տալ այն կազմակերպություններին, ովքեր որ ձերբակալել են»։

Ի տարբերություն Մանվել Գրիգորյանի՝ նախարար Օհանյանը հաստատեց, որ Ժիրայր Սեֆիլյանն իսկապես ղեկավարել է Շուշիի առանձնակի մոտոհրաձգային գումարտակներից մեկը։

Իսկ ԵԿՄ-ի շարքային անդամները հիմնականում խուսափում էին կարծիք հայտնել իրենց զինակից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG