Մատչելիության հղումներ

logo-print

Բերման են ենթարկել լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանին


Այսօր երեկոյան լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը վարչական բերման է ենթարկվել` ոստիկանին վիրավորելու համար: Կազմվել է արձանագրություն:

Բաժնում շուրջ երեք ժամ անցկացնելուց հետո լրագրողն ազատ է արձակվել:

«Ազատության» հետ զրույցում Առուստամյանը պնդեց, որ որևէ մեկի չի վիրավորել, մինչդեռ ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ժամեր շարունակ պահել ձեռնաշղթաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG