Մատչելիության հղումներ

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված երեկոյին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ:

Կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ այսօր երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ԼՂ մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների անդամներ, ՀՀ և ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG