Մատչելիության հղումներ

logo-print

Հայազգի թեկնածուները կմասնակցեն Թուրքիայի Մեջլիսի ընտրություններին


Թուրքիայի քրատեզը, որի վրա պատկերված են 2014 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, արխիվ

Թուրքիայի քրատեզը, որի վրա պատկերված են 2014 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, արխիվ

Թուրքիայում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական կուսակցությունների ցուցակներում հայազգի թեկնածուներ կան:

Հնարավոր, որ ավելի քան 6 տասնամյակներից հետո Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում հայազգի պատգամավոր լինի: Վերջին անգամ Թուրքիայի խորհրդարանում հայ պատգամավոր է եղել 1950-ական թվականներին, երբ իշխանություններ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց հանդուրժողականությունը ցույց տալու համար խորհրդարանում ընդգրկեցին ազգային փոքրամասնությունների մի քանի ներկայացուցիչների:

Առաջիկա ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակում ընդգրկված է լրագրող Մարգար Եսայանը: Քարոզարշավում նա գովաբանում է քաղաքական իշխող ուժի և երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը: Նա ասել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին երբեք այսչափ հոգատար չեն վերաբերվել, ինչպես հիմա՝ հավելելով, որ իշխող կուսակցությունը ջանքեր է թափում նրանց կարիքները բավարարելու համար:

Daily Sabah-ի փոխանցմամբ, Մարմարա ծովի կղզիներից մեկում Բյուքադայի Այա Յորգի եկեղեցի կատարած այցելության ժամանակ պատգամավորության թեկնածու Եսայանն ասել է, թե պատմության մեջ առաջին անգամ տարբեր կրոններ դավանող մարդիկ չեն վախենում բացահայտել իրենց ինքնությունը:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե Թուրքիան նոր էջ է բացել ազգային և կրոնական փոքրամասնությունների կյանքի պայմանների համար, որոնք նախկին կառավարությունների կողմից ենթարկվում էին խտրական վերաբերմունքի: Նա հիշեցրել է Էրդողանի անցյալ տարվա ցավակցությունը հայերին, ինչպես նաև՝ այս տարի վարչապետ Դավութօղլուի ցավակցությունը, որը նա արեց, չնայած Հռոմի Պապի և Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայտարարություններին:

Էրդողանը անցյալ տարի ուղերձ հղեց՝ կառավարությունը այս տարի հետքայլ չկատարեց, չնայած բոլոր բացասական երևույթներին, և ենթադրաբար նկատի է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումները:

«Խորհրդարանների որոշումները այստեղ իմ կյանքը ավելի լավը չեն դարձնում, իմ հոգեբանությանը չեն օգնում: Տեղի հայերը գտեն դա և նման որոշումների էֆեկտը աստիճանաբար կվերանա», - ասել է Եսայանը:

Daily Sabah-ի փոխանցմամբ, Մարգար Եսայանը նշել է, որ հայ համայնքի բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու գործընթացը շարունակվում է՝ նշելով, որ նախկինում եկեղեցիները մատնված էին անուշադրության:

«Մենք չէինք կարող անգամ մի մեխ մեխել, էլ չեմ ասում, որ կառավարության կողմից օգնություն չկար: Մենք մեր սեփական ֆինանսական միջոցներով անգամ չէինք կարող օգնել նրանց: Հիմա մեր քաղաքացիները առաջին անգամ իրենց պետության քաղաքացիներ են զգում և փողոց են դուրս գալիս անվտանգ՝ սպառնալիքներ չզգալով իրենց ինքնության պատճառով», - հայտարարել է իշխող կուսակցության կողմից պատգամավորության հայազգի թեկնածուն:

XS
SM
MD
LG