Մատչելիության հղումներ

2014-ին Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացրել 143 կազմակերպություն


Դեպի Տաթևի վանական համալիր տանող ՏաԹևեր ճոպանուղին, արխիվ

Դեպի Տաթևի վանական համալիր տանող ՏաԹևեր ճոպանուղին, արխիվ

2014 թվականի ընթացքում Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություն:

Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հաղորդման համաձայն, որն այսօր կառավարությունն ի գիտություն ընդունեց, մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 միլիարդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 միլիարդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 2.09 միլիարդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 1.89 միլիարդ դրամ:

2014-ի ընթացքում հաստատված 244 երկարաժամկետ ծրագրերից 112-ը վերաբերում է շինարարությանը: Մասնավորապես, վերակառուցվել և նորոգվել է 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ և 7 բուժհաստատություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG