Մատչելիության հղումներ

Մայիսի 6-ին Բեռլինում քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Քորդ Մայեր-Քլոդտը։

ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ԵՄ հետ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:

Հատուկ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG