Մատչելիության հղումներ

ԿԳՆ․ Որոշվել է, որ հայ աշակերտները Բաքվում կմասնակցեն քիմիայի օլիմպիադային


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Այս տարի նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:

«Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ Հայաստանի ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Այժմ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում հայկական հավաքականի նախապատրաստման և հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտոթյան նախարար Արմեն Աշոտյանը», - ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, Կրթության և գիտության նախարարությունը նշում է, որ Հայաստանի մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքներ տրամադրելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG