Մատչելիության հղումներ

Երևանը ողջունում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած բանաձևը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

«Շարունակվում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անշրջելի գործընթացը։ Հայաստանը ողջունում է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը», - չորեքշաբթի երեկոյան հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Լյուքսեմբուրգի խորհրդարանը, հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ընդգծում է, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել սեփական պատմությանը», - ասված է Նալբանդյանի հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում։

Արտգործնախարարը ընդգծել է նաև, որ այս բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգը համալրեց Ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը և իր կարևոր ներդրումը բերեց մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման վեհ գործին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG