Մատչելիության հղումներ

logo-print

Բեգլարյանը հանդիպել է տաքսիստների խնդիրները բարձրաձայնող անհատ տաքսու վարորդի հետ


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այսօր հանդիպել է անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով: Նախարարը հանձնարարել է տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին՝ ուսումնասիրել վարորդի առաջարկները և եռօրյա ժամկետում ամփոփ ձևով ներկայացնել իրեն:

«Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին»,- փոխանցում է նախարարության կայքը։

Ըստ հաղորդագրության՝ Բեգլարյանը շեշտել է, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները մշակվել են «բացառապես ի նպաստ տաքսու վարորդների, տաքսի ծառայությունների և ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների՝ հաշվի առնելով նրանց բոլոր առաջարկները»։

Լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող վարորդները արդեն մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով իրենց աշխատանքի համար նորմալ պայմաններ ստեղծել։ Արման Գալստյանը այդ ցույցերի ակտիվ մասնակիցներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG